Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում` «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական` վերջին մեկ տարվա ընթացքում հինգերորդ հանդիպումը: Խորհրդանշական է, որ նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ուղիղ մեկ տարի առաջ, կրկին Սանկտ Պետերբուրգում, և կրկին Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստան կատարած այցի ընթացքում: Փաստորեն` դարձ ի շրջանս յուր. նախագահները նույն օրակարգով հանդիպեցին նույն վայրում:
Բեկում չարձանագրվեց
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացքում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ»,- ասված է հանդիպման վերաբերյալ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում իրենց գնահատականներն են տվել արտաքին գործերի նախարարները: Էդուարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Չնայած այն բանին, որ այսօր բեկման կամ էական առաջընթացի մասին հնարավոր չէ խոսել, կողմերն առաջ են ընթանում և պայմանավորվել են շարունակել բանակցությունները»: Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այս անգամ կառուցողականության էլեմենտներ է պարունակում. «Ամենակարևորն այն է, որ կողմերն առաջ շարժվելու անհրաժեշտության հարցում համամիտ են»: Մամեդյարովն իր հայ գործընկերոջ ներկայությամբ նույնպես փաստել է, որ բեկում չի եղել, նշելով, սակայն, որ որոշակի շարժ կա: Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ այս նույն պաշտոնյան ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց չկա: Հուսանք, որ հետագայում` հայաստանցի պաշտոնյաների բացակայության պարագայում, Մամեդյարովը չի մոռանա Սանկտ Պետերբուրգում արած հայտարարությունը:
Ինչևէ: Նախագահների հանդիպումից հետո հնչած գնահատականներն իմի բերելով` կարող ենք արձանագրել. հերթական հանդիպումը ևս բեկում չգրանցեց, բայց կողմերը պատրաստ են շարունակել դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ տարվող գործընթացը: Դեռ հանդիպումից առաջ մենք արդեն կանխատեսել էինք, որ ոչ մի բեկում էլ չի լինելու (http://www.panorama.am/am/comments/2009/06/03/peterburg/) և ներկայացրել էինք այն պատճառները, որոնք անհնար են դարձնում այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որևէ տարբերակ: Ինչպես տեսնում ենք, մեր կանխատեսումն իրականություն դարձավ, ընդ որում` գնահատականների բառացի կրկնությամբ:
Ինչու՞ հնարավոր չէ բեկում
Հասկանալի է, որ բեկում ասելով, թե’ կողմերը, թե’ միջնորդները հասկանում են լուծման որևէ տարբերակի շուրջ համաձայնություն: Հետևաբար, երբ ասում ենք (կամ արձանագրվում է պաշտոնյաների կողմից), որ բեկում չկա, նշանակում է, որ հակամարտության լուծում կամ լուծման որևէ տարբերակի շուրջ համաձայնություն չկա և այս փուլում հնարավոր չէ: Թե ինչու՞ հարցին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ: Հակիրճ կրկնենք:
Նախ` կողմերը, կամ առնվազն նրանցից մեկն այս պահին պատրաստ չէ լուծման որևէ տարբերակ ընդունելուն: Այսինքն սեփական կամքով համաձայնության գալու հնարավորություններ չկան: Եթե հաշվի առնենք, որ կողմերից մեկը` Ադրբեջանը, մշտապես հանդես է գալիս անզիջում դիրքորոշմամբ` անում է ռազմատենչ հայտարարություններով, հայկական կողմին մեղադրում է ոչ կառուցողականության մեջ, իսկ միջնորդներին ժամանակ առ ժամանակ մեղադրում է պրոհայկական մոտեցումներ ունենալու մեջ, հասկանալի կդառնա, որ բեկման բացակայության գոնե առերևույթ մեղավորը պաշտոնական Բաքուն է: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հայկական կողմը զիջումներ անելու միանշանակ պատրաստակամություն է հայտնել: Ամենևին` ոչ: Հայկական կողմը պարզապես ներկայացրել է երեք հայտնի սկզբունքներն ու պատրաստակամություն հայտնել բանակցել մնացած բոլոր հարցերի շուրջ: Այսինքն` փոխզիջումների հիման վրա հակամարտությունը լուծելու ցանկություն և կամք կա: Ինչը չես ասի Ադրբեջանի դեպքում:
Նշել էինք նաև, որ բեկում գրանցելու պատճառ հնարավոր է դառնա համանախագահների (հասկանալ` գերտերությունների) կազմակերպված համատեղ ճնշումը կողմերի վրա: Այսինքն` լուծման պարտադրում կողմերին: Միևնույն ժամանակ փաստերով ներկայացրել էինք, որ նման բան տեսանելի ապագայում անհնար է: Պատճառները բազմաթիվ են. տարածաշրջանի կոնֆիգուրացիայի մասին պատկերացումների անհամատեղելիություն, տարածաշրջանում այլ հակամարտությունների ու խնդիրների առկայություն, տնտեսական ճգնաժամի հետևանքով ռեսուրսների արդյունավետ տնօրինման անհրաժեշտություն, այլ տարածաշրջաներում (Աֆղանստան, Հյուսիսային Կորեա) առավել ռիկսային սպառնալիքների առկայություն և այլն: Մի խոսքով, չբացառելով ինչ-որ փուլում առանձին երկրների կողմից ճնշումների հնարավորությունը, բացառել ենք և շարունակում ենք մնալ նույն կարծիքին, որ համատեղ հարկադրանք չի լինելու:
Ավելի լավ է բանակցել, քան…
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման համատեքստում ուշադրության է արժանի մեկ այլ իրողություն ևս, որը, կարծում ենք, Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առանցքային նշանակություն ունի:
Ինչպես նշվեց վերը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հակասելով նախկինում իր կողմից մի քանի անգամ արված հայտարարություններին, արձանագրեց, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա և բանակցությունները շարունակելու հարցում իրենք համամիտ են հայկական կողմի հետ: Սանկտպետերբուրգյան հանդիպման նշանակալից իրողությունն, ըստ էության, հենց այս հայտարարությունն էր, որն իրավամբ ադրբեջանական դիրքորոշման արմատական փոփոխություն է արձանագրում: Նման բաները պատահական չեն լինում: Հետևաբար` ո՞րն էր պատճառը: Կարծում ենք, Բաքվին նման քայլի գնալ ստիպել է բանակցային գործընթացի տապալման պատասխանատվության տակ ընկնելը: Ինչպե՞ս:
Մեր նախորդ բազմաթիվ հրապարակումներում նշել ենք, որ Ադրբեջանը համանախագահների առաջարկների հիման վրա բանակցություններին մասնակցում է զուտ մասնակցություն ապահովելու նպատակով: Իսկ իրականում մտադիր է վիժեցնել այդ գործընթացը` փոխարենը «Նաբուկկո»-ի (հասկանալ` Ադրբեջանից սկիզբ առնող գազատարի ուղղություն) քարտը խաղարկելով հասնել այն բանին, որ համանախագահ երկրները` սեփական էներգետիկ ու աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ճնշում բանեցնեն հայկական կողմի վրա:
Թերևս պատահական չէր, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը հանդես եկավ «Նաբուկկո» նախագծի քննադատությամբ (http://www.panorama.am/am/politics/2009/06/04/nabuko/): Հաշվարկը չափազանց պրիմիտիվ է: Քանի որ հերթական հանդիպման ոչ ֆորմալ կազմակերպիչն այս անգամ ռուսական կողմն է, ապա Ադրբեջանը հնարավոր է համարում իր գազը ռուսական ուղղությամբ արտահանելը: Այս խայծը, սակայն, չաշխատեց: Ռուսաստանի նախագահի արտաքին հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոյի հայտարարությունն այս առումով կարելի է ընկալել որպես Բաքվին ուղղված զգուշացում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ հակամարտության կողմերին դրսից կարգավորման որևէ դեղատոմս չպարտադրվի, և բխում է այն բանից, որ վերջնական լուծման գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն իրենք` ադրբեջանցիներն ու հայերը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է աջակցել բոլոր ներգրավված կողմերին բավարարող լուծմանը, իսկ փոխզիջումային համաձայնության հասնելու դեպքում հանդես գալ երաշխավորի դերում: Կենսունակ կարող է լինել խնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասում վերականգնել կայունությունն ու խաղաղությունը, իսկ հետկոնֆլիկտային շրջանում կօգնի այնտեղ ձևավորված ուժերի պատմական հավասարակշռության պահպանմանը»,- ասել է ռուս պաշտոնյան: Ընդ որում` ուշագրավ է, որ նույնը վերջին շրջանում հայտարարել են նաև մյուս համանախագահ երկրների ներկայացուցիչները:
Այսինքն` Ադրբեջանին ուղղակի խորհուրդ է տրվում այլ գործոնների վրա հույս չդնել, հակամարտության էությունը չխեղաթյուրել և չփորձել ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել: Այս առումով Ադրբեջանի համար էական էր նաև Թուրքիայի վարքը: հայտնի է, որ այս երկու երկրները վերջին երկու ամսում ամեն ինչ անում էին Թուրքիային Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավելու, հայ-թուրքական հարաբերությունների քարտը խաղարկելու և Ղարաբաղյան խնդրի հետ փոխկապակցելու համար: Հայտնի է նաև, որ համանախագահ երկրներն բավականին բարձր մակարդակով հորդորում էին Անկարային ձեռնպահ մնալ նման դրևորումներից: Անգամ Բեռնար Ֆասիեն այս բանը հասկացնելու համար այցելեց Թուրքիա և տեղում ներկայացրեց իրերի իրական դրությունն ու այն շրջանակները, որոնցից անդին Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան կարգավորման թեմային կարող է «խոչընդոտել պրոցեսին»` այսինք ցանկալի չէ: Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից անմիջապես առաջ պարզվեց, որ Անկարայում բավականին լավ հասկացել են այդ հորդորների արժեքը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում կայացած ասուլիսում ոչ միայն չփորձեց փոխկապակցել հայ-թուրքական ու ղարաբաղյան կարգավորման գործընթացները, այլև հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կողմերը կկարողանան ինքնուրույն առաջընթացի հասնել:
Թուրքիան ձեռքերը, փաստորեն, լվացեց: Իսկ ի՞նչ եք կարծում` նման իրողությունների պայմաններում Բաքուն կարո՞ղ էր կրկին հոխորտալ, թե հայկական կողմը ոչ կառուցողական է, իսկ միջնորդները` կողմնակալ: Բնականաբար, ոչ: Այլապես գործընթացը կտապալվեր, պատասխանատվությունը կմնար Ադրբեջանի ուսերին` դրանից բխող շատ ծանր հետևանքներով: Դրանից խուսափելու նպատակով էր, ըստ էության, որ Էլմար Մամեդյարովը կանգնեց Էդուարդ Նալբանդյանի կողքին ու հայտարարեց, որ իրենք համամիտ են հայկական կողմի հետ` բանակցությունները շարունակելու հարցում:
Իսկ դա չողջունել չի կարելի: Բոլոր դեպքերում թեկուզ անարդյունք բանակցությունները շատ ավելի լավ են, քան պատերազմն ու ռազմատենչ հայտարարությունները:

Placeholder