ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Քաղաքական
11:43 16/06/2009

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում զբոսաշրջության զարգացման խնդիրներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Այնուհետև տեղի են ունեցել ծավալուն քննարկումներ:

Նախագահը կարևորել է երկրում զբոսաշրջության զարգացումը` այն համարելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Երկրի ղեկավարը հանձնարարել է մշակել և ներկայացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, որում բազմակողմանի և հիմնավորված ձևով կարտացոլվեն Արցախում այս ոլորտի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:




Placeholder
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ