ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Քաղաքական
11:23 18/06/2009

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում` Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Հաֆեզ ալ-Ասադիի հետ:

Կառավարության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմամշակութային ընդհանրությունները, Երևանի և Դամասկոսի միջև ստեղծված հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները:

Կառավարության ղեկավարի խոսքով, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տնտեսական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կարևոր անելիքներ ունի հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը, իսկ գործարար շփումների ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա Հայ-սիրիական բիզնես ֆորումը: Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում:
Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ