Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա առթիվ, նրանց մաղթել քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ: Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, որն իրավամբ բարի ավանդույթ է դարձել Արցախում: Եվ դա պատահական չէ: Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց ձեր աշխատանքից է մեծապես կախված ամենակարևորը` մեր քաղաքացիների առողջությունը, հետևաբար նաև հասարակության և պետության բարեկեցությունը:
Դուք` մեր հանրապետության առողջապահության համակարգի աշխատողներդ, հավատարիմ մնալով ձեր երդմանը, Արցախյան պատերազմի տարիներին հնարավոր եք դարձրել անհնարինը: Աշխատելով ծանր պայմաններում` կյանք եք պարգևել թշնամու դեմ մաքառող մեր զինվորներին, թև ու թիկունք եղել նրանց, օգնել և մղել նոր հերոսությունների:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում առողջապահության ոլորտը, հնարավորինս լուծում առկա խնդիրները, ստեղծում նորմալ պայմաններ բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար: Թանկագին բարեկամներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում: Ձեզ է վստահված ամենաթանկը` մարդկային կյանքը, և դա պարտավորեցնում է ձեզ միշտ լինել բարձրության վրա, արժանիորեն կրել բժշկի պատվավոր կոչումը»:
Նշենք, որ բուժաշխոտողի օրը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը:

Placeholder