ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Տնտեսություն
10:39 22/06/2009

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Կիրակի վերականգնվել է Վրաստանից հայաստան գազի մատակարարումը, որը դադարեցվել է հունիսի 16-ին: Այդմասին տեղեկացնում է «GHN»-ը: Նկատենք, որ գազը դադարեցվել էր «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա կատարվող վերականգնողական աշխատանքների պատճառով:

Վերականգնողական աշխատանքները, որն իրականացրել է New Energy-Tbilisi-Sakhydro վրացական ընկերությունը, կատարվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Վերականգնման աշխատանքներն սկսվել են դեռ 2008-ի աշնանը և կավարտվեն այս տարվա ամռանը:
Placeholder
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է