Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 26-ին մեծանուն հայ կոմպոզիտորների` Տիգրան Մանսուրյանի և Ավետ Տերտերյանի հոբելյանների առթիվ տեղի կունենա մեծ համերգ, որի ընթացքում կհնչեն նրանց իսկ ստեղծագործությունները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը:
Նա նշեց, որ համերգի ընթացքում կհնչի Տ.Մանսուրյանի 70 ամյակի առթիվ նրա «Թավջութակի կոնցերտ թիվ 2» ստեղծագործությունը, իսկ Ավետ Տերտերյանի հիշատակը կհավերժացնի նրա 5-րդ սիմֆոնիան:
Համերգային ծրագիրում կհնչի նաև ժամանակակից կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի «Նվիրում Մեծարենցին» ստեղծագործությունը:
Գ. Դուրգարյանի խոսքով, համերգին որպես մենակատար կմասնակցի Գերմանիայից ժամանած թավջութակահար Անյա Լեխները, նրան կնվագակցի Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը` գերմանացի դիրիժոր Պիեր-Դոմինիկ Պոնելի գլխավորությամբ:

Placeholder