Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
10:20 15/07/2009
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ` ԹԵՐՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, արձագանքելով օրաթերթերից մեկում տպագրված «Բոլոր մտահոգությունները` մի նամակում» վերնագրով բաց նամակին, հանդիպել է այն ստորագրած շուրջ երեսուն մանկավարժների հետ: Ա. Աշոտյանը նշել է, որ կրթական ոլորտի հիմնախնդիրների շուրջ մամուլում հրապարակված մտահոգությունները նախարարությունը փորձում է անարձագանք չթողնել:
Ըստ ԿԳ նախարարության, ուսուցիչները նախարարին հայտնել են իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ավագ դպրոցների գործընթացում անցումն առավել սահուն, առանց ցնցումների կազմակերպելու, ավագ դպրոցի ուսուցչական կազմը մրցույթով համալրելու, միջին դպրոցում ուսուցիչների կրճատումները բացառելու կամ նվազեցելու խնդիրներին: Ուսուցիչներն անդրադարձել են նաև սահմանված դրույքաչափի և հայոց լեզվի ու գրականության դասաժամերի կրճատման հարցերին: Դասագրքերի անկատարության և թերության խնդիրները ևս դարձել են քննարկման նյութ. ուսուցիչները նշել են դպրոցական դասագրքերում անհասկանալի տերմինների առկայության մասին: Մանկավարժներն իրենց մտահոգություններն են արտահայտել նաև վերապատրաստումների ընթացքի, միասնական քննությունների թեստերի բովանդակության, ինչպես նաև ավարտական քննությունների ընթացքում արձանագրված բացասական երևույթների վերաբերյալ:
Լսելով բոլոր ուսուցիչների տեսակետները` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել, որ բարձրաձայնում են բոլոր խնդիրները և անտարբեր չեն կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների նկատմամբ: Նա տեղեկացրել է, որ վերջերս ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որի առնչությամբ նախարարը նշել է. «Ուզում եմ նշել, որ ընդունված օրենքն առաջադեմ է: Գուցե այն շատ տեսական է, բայց ներառված է այն ամենը, ինչ մենք որպես տեսլական պատկերացրել ենք: Բնականաբար, օրենքի փորձարկումը պետք է կյանքով անցնի»: Օրենքում հստակ ամրագրված են մանկավարժական աշխատողի կարգավիճակի, ուսուցիչների և տնօրենների ատեստավորման հարցերը: Նախարարը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում են օրենքի հետ կապված որոշակի լուսաբանման աշխատանքներ տնօրենների և մանկավարժների հետ` կլոր սեղանների ձևաչափով:
Անդրադառնալով ավագ դպրոցին` նախարարը որպես թիվ մեկ խնդիր նշել է թերտեղեկացվածությունը մանկավարժների և հատկապես ծնողների շրջանում, որն էլ տագնապի պատճառ է դառնում: Նա նշել է նաև ավագ դպրոցների կայացման գործում ճգնաժամի հետևանքների մասին: Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը կոչ է արել մանկավարժներին` ստեղծել հեղինակային խմբեր և մասնակցել անցկացվող մրցույթներին:
Նախարարը խոսել է նաև քննությունների ընթացքում արձանագրված խնդիրների մասին` նշելով, որ այս պահին գուցե բոլոր արատավոր երևույթները հնարավոր չլինի արմատախիլ անել, բայց պետք է պայքարել` քննական ավելի կատարյալ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Այս համատեքստում նա տեղեկացրել է նաև, որ աշնանը կդիմի դպրոցներին` խնդրելով նրանց տալ թեստային առաջադրանքներիի տարբերակներ: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են հնարավորության դեպքում ավելի հաճախ հանդիպել` քննարկելու կրթական ոլորտի բոլոր հիմնախնդիրները և միասին գտնելու լուծումներ:

Placeholder