Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի և Սիրիայի միջև առևտրի ոլորտում համագործակցությունը թույլ էր. ներկայումս եկկողմանի ջանքեր են գործադրվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այս մասին այսօր Հայաստանի և Սիրիայի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտահետազոտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ հիգերորդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց համաժողովի համանախագահ Լևոն Զաքին:
Նրա խոսքերով, երբ խոսվում է առևտրի ոլորտում համագործակցության մասին, չի ենթադրվում համագործակցություն միայն ներմուծման և արտահանման մասով, այլև համագործակցություն բանկային համակարգի ու այլ ոլորտներում, ինչպես նաև գիտաժողովների կազմակերպում:
«Առևտրի առաջ ոլորտում համագործակցությունը թույլ էր, հիմա ամեն ինչ արվում է, որ համագործակցությունը կայանա ավելի լայն սպեկտրով: Եթե առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 6 մլն դոլար, ապա այժմ մենք մեծ ջաքեր են ներդնում, այդ ծավալը մեծացնելու համար»,-ասաց Լ. Զաքին:
Ըստ նրա, սիրիական կողմն ավելի շատ հետաքրքրված է առևտրի ոլորտով ու նպատակ կա Հայաստանում սիրիացի գործարարների ավելի մեծ «ակտիվության հասնել»:
Լ. Զաքինի խոսքերով, հայկական կողմից Սիրիայում ներդրումներն կլինեն արդյունավետ և օգտակար` երկու կողմերի համար: Բացի այդ, Լ. Զաքին նշեց, որ իրենք աշխատելու են` տուրքի հարցում փոփոխություններ կատարելու համար:
Նշենք, որ շուտով, համագործակցության շրջանակներում, Սիրայում կայացած հայկական տնտեսական ցուցահանդեսին ի պատասխան, Երևանում կկազմակերպվի սիրիական տնտեսական ոլորտին վերաբերող ցուցահանդես:

Placeholder