Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
13:16 09/09/2009
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՎՐԱ
Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ներմուծման զարգացման և նրա մրցունակության մակարդակի բարձրացման վրա: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:
«Սահմանի բացմամբ Հայաստանն ավելի շատ մրցունակ ռեսուրսներ կստանա և դա տնտեսության համար լավ խթան կդառնա»¸-ասաց նա:
Ն. Օմեսը փաստեց¸ որ Հայաստանի տնտեսությունը դեռևս գտնվում է անցումային շրջանում¸ և չնայած շուկայական շատ մեխանիզմների առկայությանը¸ տնտեսությունը դեռևս բավարար մրցունակ չէ:
«Հայաստանը շատ փոքր շուկա ունի¸ և սահմանները փակ են¸ որի արդյունքում էլ ներմուծումը քիչ մրցունակ է»¸-նշեց նա:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկներով 2009-2010 թվականներին Հայաստանի դիրքերը մրցունակության վարկանշային ցուցակում անփոփոխ են մնացել: Հայաստանն այդ ցուցակում 133 երկրների շարքում 97-րդ (3,71 ինդեքս) տեղն է զբաղեցնում:

Placeholder