«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑ Է ՓԱԿՎԵԼ
Առողջություն
10:13 24/09/2009

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑ Է ՓԱԿՎԵԼ

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի դպրոցը փակվել է. Դպրոցի 17 աշակեևրտների մոտ կասկածում են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի առկայություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշեբնկոն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Դպրոցում ընդհանուր առմամբ սովորում է 484 երեխա:

Ըստ Օնիշենկոյի, 16 երեխա վարակվել է 3-րդ դասարանում սովորող մի երեխայից, որը վերջերս է վերադարձել Թուրքիայից: Բժիշկն ասել է, որ այժմ բոլոր վարակված երեխաներն իրենց նորմալ են զգում: Նրա խոսքով, իրավիճակը ծանր հետևանքաներ չի առաջացնի:

ԱՀԿ վերջին վիճակագրության համաձայան, աշխարհում այդ գրիպով վարակվածների թիվն անցնում է 308 հազարը: Սեպտեմբերի 21-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է այդ գրիպի 381 դեպք:

Placeholder
«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑ Է ՓԱԿՎԵԼ