Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցային մարմնի ղեկավար Նելդ Զոլտանին և նույն գերատեսչության գլխավոր քարտուղար Բելենի Անդրեային:
Հունգարիայի մրցակցային մարմինը Եվրամիության հետ համատեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների համար կանոնավոր վերապատրաստման դասընթացներ է անցկացնում, որի համար Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը: Այս մասին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Ն. Զոլտանն առաջարկել է ընդլայնել վերապատրաստման դասընթացները, դրանցում ընդգրկելով նաև այդ երկրի մրցակցային մարմնում գործնական ուսումնասիրություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպում տեղում` ՀՀ ՏՄՊՊՀ-ում: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների զրույցից պարզվել է, որ երկու երկրներում էլ մրցակցության պաշտպանության բնագավառում նույնատիպ խնդիրներ են առկա. մասնավորեցումից հետո մեծ թվով շուկաներում մենաշնորհների առաջացում (պետական մենաշնորհները վերածվեցին մասնավոր մենաշնորհների), փոքր ձեռնարկությունների համար «մատչելիե դրամական ռեսուրսների դժվար հասանելիություն:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները փոխանակել են մրցակցության կարգավորման իրենց փորձը` պայմանավորվելով առավել արդյունավետ երկկողմ համագործակցության նպատակով համաձայնագրի ստորագրման մասին:

Placeholder