Կհամագործակցեն ՏՏ ոլորտին առնչվող խնդիրների առկայության դեպքում
Տնտեսություն
14:55 13/10/2009

Կհամագործակցեն ՏՏ ոլորտին առնչվող խնդիրների առկայության դեպքում

DigiTec ցուցահանդեսի բացման արարողության շրջանակում` Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու «Մայքրոսոֆթ RA» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հոկտեմբերի 2-ին համաձայանգիր են ստորագրել, որով կողմերը պարտավորվել են համագործակցել ՏՏ ոլորտին առնչվող կոնկրետ խնդիրների առկայության դեպքում:

«Մայքրոսոֆթ RA» ընկերության տեղեկատվության համաձայն, համաձայնագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ամիս «Մայքրոսոֆթը» նախարարությանը տեղեկություններ կտրամադրի համակարգչային անվտանգության խնդիրների (օրինակ` անհատական համակարգիչներին, Windows-ի արդիականացումներին, Internet-Explorer-ին, վնասագրերին ու շատ այլ ծրագրերին առնչվող), ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում տարածված վիրուսների վերաբերյալ, որոնք «Մայքրոսոֆթ» ընկերությունը կկարևորի:

Նշենք, որ կողմերը համաձայնագրով ցանկանում են կազմակերպել ՀՀ տեղեկատվական համակարգերի և ցանցերի անվտանգության ապահովումը, ինչը կիրականացվի համապատասխան տեղեկությունների օպերատիվ փոխանակմամբ և ծագած խնդիրների լուծման համար կոնկրետ գործողությունների առաջարկմամբ:
Placeholder
Կհամագործակցեն ՏՏ ոլորտին առնչվող խնդիրների առկայության դեպքում