Ջեքսոնն  հետմահու առաջադրվել է  5 նոմինացիաներում
Մշակույթ
11:32 14/10/2009

Ջեքսոնն հետմահու առաջադրվել է 5 նոմինացիաներում

«Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը մի խումբ երգիչերի շարքում հետմահու առաջադրվել է American Music Award ամերիկյան երգի մրցանակաբաշխության 5 նոմինացիաներում: Առաջադրվել են նաև Թեյլոր Սվիֆթը, Էմինեմը, Լեդի Գայան և այլք, տեղեկացնում է «Ասիշիէյթիդ պրեսը»:

Հաղթողները որոշվում են օնլայն քվեարկության արդյունքում: Արդյունքները կհրապարակվեն Լոս Անջելեսում`  նոյեմբերի 22-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Հայտնի երգիչը առաջադրվել է հետևյալ նոմինացիաներում` «Տարվա կատարող», «Լավագույն կատարող», «Լավագույն ալբոմ», ինչպես նաև երկու ժանրային կատեգորիաներում` «փոփ» ու «սոուլ»:

Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացել է այս տարվա հունիսին, 51 տարեկան հասակում:
Placeholder
Ջեքսոնն հետմահու առաջադրվել է 5 նոմինացիաներում