Երեվանի քաղաքապետարանն ու Համաշխարհային բանկը` գործընկերներ
Տնտեսություն
13:15 16/10/2009

Երեվանի քաղաքապետարանն ու Համաշխարհային բանկը` գործընկերներ

Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի միջև ուղղակի համագործակցությունն սկսվել է 2006-07թթ.: Այն ժամանակ բանկի աջակցությամբ իրականացավ տրանսպորտի բարեփոխումների խորհրդատվական ծրագիրը: Երևանի նոր կարգավիճակը նոր խնդիրներ է ներառել համագործակցության օրակարգ: Մասնավորապես, ջրային համակարգի ու հարակից այլ խնդիրներ են նախօրեին քննարկել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀԲ պատվիրակությունը` Կովկասի գծով տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետն ակնկալել է արդյունավետ համագործակցություն, որևէ նպատակ առաջադրելուց առաջ` նախ թիրախի հստակեցում: Ըստ Գագիկ Բեգլարյանի` մայրաքաղաքում նախատեսվածը նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է խորհրդակցել նաև ոլորտի պատասխանատուի` քաղաքապետարանի հետ: Երևանի քաղաքապետը ՀԲ պատվիրակներից ակնկալել է բազմակողմ համագործակցություն` քաղաքային տարաբնույթ խնդիրների ներառմամբ: ՀԲ-ի պատվիրակության ղեկավարը համաձայնել է Գագիկ Բեգլարյանի հետ և տեղեկացրել, որ պատրաստ են նորովի համագործակցել Հայաստանի մայրաքաղաքի հետ:

Ասադ Ալամը առաջարկել է ՀԲ-ի` Երևանին առնչվող քննարկումներին որպես շահագրգիռ կողմ մասնակից դարձնել նաև քաղաքապետարանին և այդպիսով իսկ փոխհամաձայնեցնել նախաձեռնությունները: Կողմերը պայմանավորվել են հետայսու հաճախակի դարձնել հանդիպումներն ու աշխուժացնել շփումները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Placeholder
Երեվանի քաղաքապետարանն ու Համաշխարհային բանկը` գործընկերներ