Հաջորդ տարվա ապրիլի 1-ից ռուսական 1000 խմ գազի դիմաց հայաստանը կվճարի 180 դոլար
Տնտեսություն
15:06 20/10/2009

Հաջորդ տարվա ապրիլի 1-ից ռուսական 1000 խմ գազի դիմաց հայաստանը կվճարի 180 դոլար

2010 թվականի ապրիլի 1-ից հազար խմ ռուսական գազը Հայաստանին կտրամադրվի 180 դոլարով նախկին պայմանավորվածությամբ  նախատեսվող 200 դոլարի դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը:

«Այսօր մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմ»-ի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն, 2010թ. ապրիլի 1-ից հազար խմ գազի գինը Հայաստանի համար կկազմի 180 դոլար նախկինում համաձայնեցված 200 դոլարի փոխարեն: Բանակցությունները դեռևս շարունակվում են, բայց մենք մշակում ենք մեր զարգացման ռազմավարությունը՝ հիմք ընդունել 180 դոլար գինը»,-ասել է Կարապետյանը:

Նա հերքել է այն տեղեկությունները, թե ռուսական կողմը նման զիջումների գնացել է Հայաստանի ատոմային էներգաբլոկի շինարարությանը մասնակցելու ու նույնիսկ մենաշնորհ ունենալու դիմաց: Ավելացնենք, որ 2009-ի ապրիլի 1-ից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում հազար խմ-ի դիմաց 154 դոլարով:
Placeholder
Հաջորդ տարվա ապրիլի 1-ից ռուսական 1000 խմ գազի դիմաց հայաստանը կվճարի 180 դոլար