Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի անդրանիկ այցը
Տնտեսություն
12:12 23/10/2009

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի անդրանիկ այցը

Կունիո Միկուրիան` Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղարը, երկօրյա աշխատանքային այցով Հայասատանում է: Հյուրը մեր երկրում ծանոթանալու է մաքսային կառույցի աշխատանքներին և իրականացված բարեփոխումներին: Կունիո Միկուրիան ցանկացել է անձամբ ծանոթանալ Հայասատանի մաքսային համակարգի բարեփոխումներին, քանի որ ՀՄԿ-ի կողմից Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին տրվել է բարձր գնահատական:

Այս գործընթացների արդյունքում Հայաստանը բարձր գանհատականի է արժանացել ինչպես ՀՄԿ, այնպես էլ ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից` 2009թ.-ին հրապարակված Doing Business զեկույցում ` առաջ անցնելով միանգամից 34 կետով:

Այսօր իր հայաստանյան այցի շրջանակներում Կ. Միկուրիան հանդիպում ունեցավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:
Placeholder
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի անդրանիկ այցը