Հաագայում բացվել է հայկական կինոյի փառատոնը
Մշակույթ
18:51 23/10/2009

Հաագայում բացվել է հայկական կինոյի փառատոնը

Հոկտեմբերի 22-ին Հաագայում տեղի է ունեցել հայկական կինոյի փառատոնի պաշտոնական բացումը: Այն նվիրված է Հաագայի Աբովյան մշակութային միության 25-ամյակին: Փառատոնը կազմակերպվել է Աբովյան միության և Հաագայի Կինոյի տան ջանքերով, Հայաստանի կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրինության և Հաագայում Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են Հայաստանի և սփյուռքի ճանաչված կինոռեժիսորների` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Համո Բեկ-Նազարյանի «Նամուս», Դոն Ասկարյանի «Կոմիտաս», Ռուբեն Մամուլյանի «Բրոդվեյի և Հոլիվուդի ոսկե դարը», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Ատոմ Էգոյանի «Օրացույց» և այլ ֆիլմեր:

Փառատոնի բացմանը ներկա էին հոլանդացի քաղաքական և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը:
Placeholder
Հաագայում բացվել է հայկական կինոյի փառատոնը