Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոտ 1 ամիս առաջ բազմաթիվ էին բողոքները` կապված դեղերի թանկացումների հետ: Շուկայի մասնակիցները` ներկրող կազմակերպությունները, դա պայմանավորել էին արտարժույթի թանկացմամբ: Panorama.am-ն մեկ ամիս առաջ անդրադարձել էր այս թեմային` Դեղերը թանկացան եվրոյի կտրուկ թանկացման արդյունքում
Այս անգամ մենք, առանձնապես շեշտադրում կատարեցինք այն հանգամանքի վրա, թե այս «օբյեկտիվ» պատճառով իրականացվող թանկացումներից հատկապես սոցիալապես անապահով խավերը արդյո՞ք պաշտպանված են:
Քանի որ ներկրվող դեղը նաև 20% ԱԱՀ-ով է գանձվում, արդյունքում, եթե լինում է նաև արտարժույթի թանկացում, ապա ստացվում է, որ դեղերը թանկանում են մոտ 40%: Մոտ 40% դեղերի թանկացում էր նաև գարնանը, երբ անցանք լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Արդյունքում 350 դրամանող դեղը արդեն` այս 3 թանկացումներից հետո, արժի 700 դրամ: Այսպիսով ինչպե՞ս է լուծվում պետության կողմից սոցիալապես անապահով խավերին պաշտպանելու գործառույթը: Հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության դեղերի բաժնից նշեցին, որ առանձնացված են արտոնյալ խմբեր, որոնց մեջ մտնում են օրինակ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքները և մի շարք այլ խմբեր, որոնք կարող են անվճար օգտվել դեղերի հատուկ ցանկից, որոնք սահմանված են կոնկրետ հիվանդությունների համար: Այստեղ էլ խնդիր է ծառանում և սոցիալապես անապահով հիվանդը մնում է անպաշտպան այն բոլոր դեպքերում, երբ հիվանդին, ասենք, հարկավոր է սովորական «Անալգին» կամ «Ասկոֆեն», որոնք ընդգրկված չեն հիշյալ ցանկում: