МТС-ը հայտարարում է բաժանորդների թիվը 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի տվյալներով
Տնտեսություն
12:33 24/10/2009

МТС-ը հայտարարում է բաժանորդների թիվը 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի տվյալներով

MTC ՓԲԸ-ն` ԱՊՀ և ռուսաստանյան բջջային կապի խոշոր օպերատորը, հաղորդում է, որ ընկերության բաժանորդների ընդհանուր թիվը 2009թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 96,86 մլն բաժանորդ:

МТС Հայաստանի բաժանորդների բազան (Վիվա-Սելլ- МТС բաժանորդների թիվը) սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.08 մլն մարդ: Այս մասին հաղորդում է МТС ՓԲԸ-ի մամլո գրասենյակը:

Ըստ աղբյուրի օգոստոսի 31-ի դրությամբ այս թիվը կազմում էր 2,05 մլն, իսկ 1 տարի առաջ` 2008թ.-ի սեպտեմբերի 30-ին` 1,78 մլն մարդ:

Այսպիսով, Հայաստանում ընկերության բաժանորդների թիվը 1 տարվա ընթացքում մեծացել է 16,6%-ով:

Սեպտեմբերին МТС-ի ընդհանուր բաժանորդային բազան մեծացել է 0,69 մլն բաժանորդով, որոնցից Ռուսաստանի բաժինը կազմում է 440 հազարը:

«Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում բաժանորդների բազայի փոքրացումը բացատրվում է վերջիններիս ցանցից հեռացմամբ, որոնք միացել էին սեզոնային` 2009թ.-ի փետրվար-մարտ ամիսներին անցկացված ակցիաների շրջանակներում: Միևնույն ժամանակ նոր առևտրային ուղիների ակտիվացման, ինչպես նաև սեփական մանրածախ МТС ցանցի զարգացման հանրաճանաչ տարիֆների` Супер Ноль, Много звонков, Гостевой` Մոսկվայի շրջանում միացումների աճի, Հյուսիս-արևմուտքում` Длинные разговоры և Maxi տարիֆներին միացումների աճի հաշվին, այս շրջաններում միացումների ընդհանուր մարարդակը կայուն պահպանվել է»,-հայտնել  է МТС Ռուսաստանի-ի տնօրեն Ալեքսանդր Պոպովսկին:

Placeholder
МТС-ը հայտարարում է բաժանորդների թիվը 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի տվյալներով