Նախագահ Ս. Սարգսյանն ու «Ռոսատոմ»-ի տնօրենը քննարկել են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր
Տնտեսություն
12:55 24/10/2009

Նախագահ Ս. Սարգսյանն ու «Ռոսատոմ»-ի տնօրենը քննարկել են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են:
Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ:

Նախագահն ու Սերգեյ Կիրիենկոն բարձր են գնահատել ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը, դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ ընթացիկ ծրագրերի իրագործումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դերը:

Անդրադառնալով հայկական ատոմակայանի գործունեությանը, «Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված են անվտանգ և հուսալի շահագործման բոլոր պայմանները:

Քննարկվել են նաև ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքին ու հաջորդ տարի նախատեսված աշխատանքներին:


Placeholder
Նախագահ Ս. Սարգսյանն ու «Ռոսատոմ»-ի տնօրենը քննարկել են ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր