Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի էլ-կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է վճարել 2008-ից ի վեր Ադրբեջանից գնած գազի գնի տարբերությունը:
Նշենք, որ այդ ողջ ընթացքում Թուրքիան ադրբեջանական գազը գնել էր համեմատաբար ցածր գնով: Այդ կապակցությամբ առաջիկա օրերին Ադրբեջանից Թուրքիա է մեկնելու մի պատվիրակություն, և ընթանալու են բանակցություններ:
Թուրք նախարարը միևնույն ժամանակ նաև հայտնել է, որ վաղը Իրանի հետ կնքվելու մի պայմանագիր, որը Թուրքիային հնարավորություն կտա բնական գազ ստանալ Իրանի «Հարավային ֆարս» ավազանից: