Ֆինանսների նախարար. Հայաստանում ճգնաժամը հասել է հատակին
Տնտեսություն
14:13 28/10/2009

Ֆինանսների նախարար. Հայաստանում ճգնաժամը հասել է հատակին

Հայաստանում տնտեսության անկման կրիտիկական կետն արդեն անցած է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա հիշեցրեց, որ անկման ամենացածր մակարդակը գրանցվել է հուլիսին: «Արդեն օգոստոսին նկատվել են աճի թույլ միտումներ»,-ասաց նա:

Նրա խոսքով, ամեն ամիս ՀՆԱ-ի անկման ցուցանիշի՝ 0,1 տոկոսային կետով նվազումն արդեն վկայում է տնտեսության կայունացման և վերականգնման մասին:

«Օգոստոս-սեպտեմբերից սկսած, տնտեսության մեջ հստակորեն նկատվում է կայունացման միտում, և կարելի է համոզված ասել, որ տնտեսությունը մտել է վերականգնման փուլ»,-ընդգծեց նախարարը:

Դավթյանի խոսքով, Հայաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն հասել է հատակին, և հոկտեմբերից կսկսվի վերականգնման փուլը:



Placeholder
Ֆինանսների նախարար. Հայաստանում ճգնաժամը հասել է հատակին