Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
13:24 06/11/2009
Հայաստանի կրթական համակարգը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին
Հայաստանի կրթական համակարգում` ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան, լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: Տեղեկացնում են ԱԱԽ քարտուղարի լրատվական ծառայությունից: ԵՄ կրթական համակարգի` Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման և իրականացման աշխատանքային խմբի` նոյեմբերի 6-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր: Նպատակն է` Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Ընդգծելով բովականդակային բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանի կրթական համակարգում, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կրթական ծրագրերը և չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև անհրաժեշտ է ստեղծել միջբուհական համագործակցության մեխանիզմներ, զարգացնել վերապատրաստման և որակավորման հնարավորությունները, ապահովել կրթություն- տնտեսություն կապի սերտացումը:
Բարեփոխումները ենթադրում են նաև գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների և անհատ գիտնականանների` առավել ակտիվ մասնակցություն, ևրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում:

Placeholder