ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող մարմինների ղեկավարները նիստ կանցկացնեն Ծաղկաձորում
Տնտեսություն
16:29 09/11/2009

ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող մարմինների ղեկավարները նիստ կանցկացնեն Ծաղկաձորում

Նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում գումարվելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Այս մասին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհուրդը, որը 2008 թվականից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների և հանձնարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները նվազեցնելու միջոցառումների մշակման և ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը:

Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը և արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաև տեղեկատվություն ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:


Placeholder
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող մարմինների ղեկավարները նիստ կանցկացնեն Ծաղկաձորում