Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնահատման և թեստավորման կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, այսուհետ գործելու է ոչ թե ԿԳՆ-ի ենթակայության ներքո, այլ ՀՀ կառավարության աշխատակազմի: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այս որոշման հետ կապված ինքը դիտողություններ և առաջարկություններ է ուղղարկել ՀՀ կառավարություն, որոնց մեծ մասը չի ընդունվել:
Նրա խոսքերով, այժմ ԿԳ նախարարությունը պետք է այլ դիրքերից հանդես գա ԳԹԿ-ի համապատասխան գործառույթները ապահովելու համար:
«ԳԹԿ-ի գործառույթները միայն ընդունելության քննություններ կազմակերպելը չէ, ցավոք, այդ կազմակերպությունը ասոցացվել է միայն ընդունելության քննությունների կազմակերպման հետ: Այն ավելի լուրջ և ավելի ծավալուն աշխատանք ունի կազմակերպելու` ընթացիկ գնահատումների և հանրակրթության բնագավառի որակի հսկողության հետ կապված»,- հավելեց նախարարը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարության որոշումը կնպաստի ընդունելության համակարգի առավել օբյեկտիվ և թափանցիկ լինելուն:
Իսկ թե երբ է նշանակվելու ԳԹԿ –ի տնօրենը, նախարարը նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է ակնկալել ՀՀ կառավարությունից:

Placeholder