Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում խոզի գրիպի` Ա/H1N1, 6-րդ դեպքն է գրանցվել: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով, 6-րդ հիվանդը կրկին հայտնաբերվել է օդանավակայանում: Ազգությամբ թուրքը Հայաստան է ժամանել երեկ կեսօրին` Ստամբուլի չվերթով;
«Օդանավակայանում Թուրքիայի քաղաքացու մոտ գրանցվել են հիվանդության ախտանիշներ: Նրան անմիջապես տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն` համապատասխան ստուգումներ իրականացրել»,-ասաց Շ. Հունանյանը:
Ըստ նրա, թուրքի մոտ հետազոտություններից հետո հաստատվել է Ա H1N1-ը:
Հիվանդի առողջական վիճակը, ինչպես նախարարի օգնականն է հավաստում, մասնագետները բավարար են գնահատում: Նա նույնպես բուժումը ստանում է «Տամիֆլյու» դեղամիջոցով:
Նշենք, որ այժմ «Նորք» ինֆեկցիոնում բուժում ստանում են խոզի գրիպով հիվանդ 5 մարդ, քանի որ հիվանդներից մեկն արդեն դուրս է գրվել: Հավանականություն կա, որ առաջիկա երկու օրվա ընթացքւմ ևս երկուսը դուրս կգրվեն:
Հիշեցնենք, որ նախօրեին Panorama.am-ին ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանը, հավաստել էր, որ հանրապետությունում ինֆեկցիոն իրավիճակի բարձրացում չի արձանագրվել:
Ըստ նրա, սեզոնային գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ չի գրանցվել, պատասխանատուն, պարզապես կոչ էր արել բնակչությանն ավելի ուշադիր ու զգույշ լինել, գրիպի նախանշանների դեպքում էլ դիմել մասնագետի:

Placeholder