Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
14:40 13/11/2009
Հայաստանում խոզի գրիպով 11 հիվանդ կա. Տարածաշրջանում իրավիճակն ավելի բարդ է
Հայաստանում խոզի գրիպով հիվանդների թիվը հասել է 11-ի: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում խոզի գրիպով հիվանդների թիվը 6-ից հասել է 11-ի:
Շ. Հունանյանը նշեց, որ վերջին հինգ վարակվածներից մեկը օդանավակայանից ուղևորներ փոխադրող տաքսու վարորդ է, իսկ մյուս 4-ը մեկ ընտանիքի անդամներ են:
Ըստ նրա, վարակվածներից մեկը (ընտանիքի անդամներից) վերադարձել է Օմսկից: Հայաստան գալուց 3 օր անց նրա մոտ խոզի գրիպի նշաններ են նկատվել: Ինֆեկցիոնում համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո, մասնագետներն ախտորոշել են խոզի գրիպ:
Այդ ընթացքում, Օմսիկց վերադարձած քաղաքացին հասցրել է վարակել իր ընտանիքի ևս 3 անդամի:
Հիվանդները նախօրեին տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ A/H1N1-ի նախանշաններով, իսկ լաբորատոր հետազոտություններից հետո հիվանդությունը բոլորի մոտ հաստատվել է:
Ներկայում հանրապետությունում առկա 11 վարակվածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուս հիվանդների առողջական վիճակը, ինչպես վկայում է նախարարի օգնականը, մասնագետները բավարար են գնահատում:
Նշենք, որ 11 հիվանդներից 3-ը Ռուսաստանից են, 2-ը` Իրանի Իսլամական Հանրապետությունից և 1-ը` Թուրքիայից: Մյուսները Հայաստանի քաղաքացիներ են:
Նկատենք, որ Ա գրիպը մեծ «իրարանցում է» առաջացրել տարածաշրջանում: Այսպես` հարևան Վրաստանում` այսօրվա տվյալներով, A/H1N1-ով վարակվածների թիվը 58-ի է հասել, ինչպես երկրի հասարակության առողջության և հիվանդությունների վերահսկման կենտրոնն է հայտարարել, մեկ օրվա ընթավքում հիվանդների թիվը 51-ից հասել է 58-ի:
Ադրբեջանում Ա գրիպով վարակվածների 14 դեպք է գրանցվել:
Իսկ ինչ վերաբերում է հարևան Թուրքիային, ապա այնտեղ արդեն խոզի գրիպի դեմ բուժում է ստանում 145 քաղաքացի: Նրանցից 33-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 9-ին միացված են արհեստական շնչառություն ապահովող սարքեր:

Placeholder