Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գծով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղըշը հանդիպել է այդ երկրի թուրքական համայնքի հետ:
«Հուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Բաղըշը նշել է, որ Թուրքիան ներկայումս պատմական կարևորության մի ժամանակաշրջան է ապրում: Թուրքիայի պետնախարարը պատասխանել է Շվեդիայում բնակվող թուրքերին հուզող մի շարք հարցերի: Իսկ հանդիպմանը ներկա գտնվող ադրբեջանաշվեդական ֆեդերացիայի անդամների այն հարցին, թե իրենք ինչ չափով պետք է հավատան վարչապետ Էրդողանի` մինչև հայերը հետ չքաշվեն «գրավյալ տարածքներից», սահմանը չի բացվի խոստմանը, Էգեմեն Բաղըշը պատասխանել է.
«Վարչապետ Էրդողանի խոսքին մինչև վերջ էլ կարող եք վստահել: Սակայն խաղաղության հասնելու համար այժմ ստիպված ենք սեղանի շուրջ աշխատել»:
Նկատենք, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի նման պատասխանը ադրբեջանցիներին բավական լուրջ հիմքեր է տալիս խորհելու, որ առաջիկայում Երևանի հետ հարաբերվելիս Անկարան հանուն Բաքվի բնավ էլ չի պատրաստվում ու չի կարող պահանջողի և կամ նախապայմաններ թելադրողի դերում լինել, այլ ընդամենը հանդիսանալու է սեղանի շուրջ նստած բանակցող կողմ:

Placeholder