Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
13:04 16/11/2009
Ա գրիպի դեպքերն օր օրի ավելանում են. Հայաստանում 15 մարդ վարակված է A/H1N1-ով
Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունայնանը այսօր Panorama.am-ին հայտնեց, որ հանրապետությունում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 15-ի:
Շ. Հունանյանի տեղեկացմամբ, նոր հայտնաբերված 4 հիվանդները նույնպես բուժումը ստանում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Մասնագետները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Ներկայումս հիվանդանոցում բուժումը շարունակում են 8 հիվանդներ: Ինչպես նշեց Շ. Հունանյանը, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստն ասել է, որ հնարավոր է, հիվանդներից մի քանիսն այսօր դուրս գրվեն:
Հիշեցնենք, որ hանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգը:
Նշենք նաև, որ հանրապետությունում խոզի գրիպի դեմ հատկացվող «Տամիֆլյու» դեղամիջոցը հիվանդին տրվում է պետպատվերի շրջանակներում` անվճար և միայն բժշկի նշանակմամբ: Բացի այդ` ցանկացած պոլիկլինիկա, բուժհաստատություն դիմած քաղաքացին անվճար հետազոտության և բուժման իրավունք ունի:
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, աշխարհում առկա է խոզի գրիպով վարակվածության 503 հազար 536 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից շուրջ 6000-ը մահվան ելքով են ավարտվել:

Placeholder