Լեհաստանի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
Առողջություն
10:15 18/11/2009

Լեհաստանի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին մրսածության պատճառով նախօրեի երեկոյան հոսպիտալացվել է : Նրան հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ վերջինս առողջական խնդիրների հետ կապված դիմել է բժիշկներին ու բուժզննում անցել: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`  վկայակոչելով Լեհաստանի նախագահի լրատվական ծառայությանը:

«Լեհ նախագահը ենթադրվում է հիվանդացել է նոյեմբերի 11-ին Վարշավայում Անկախության տոնի տոնակատարությունների ժամանակ, երբ հորդառատ անձրևի տակ կանգնել էր առանց անձրևանոցի»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը: Դեռևս չի հաղորդվում Կաչինսկու մոտ սովորական մրսածությո՞ւն է, թե՞ գրիպ:

Նախագահականից նաև տեղեկացրել են, որ Կաչինսկին մինչև շաբաթվա վերջ չի մասնակցելու մասսայական միջոցառումներին, որոնք նախապես ծրագրված էին անցկացնել նրա մասնակցությամբ: Նա, մասնավորապես, չի մասնակցելու նաև Եվրամիության գագաթաժողովին, որը պետք է տեղի ունենա հինգշաբթի:
Placeholder
Լեհաստանի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց