Բուլղարիան հայտարարել է խոզի գրիպի համաճարակի ավարտի մասին
Առողջություն
13:51 21/11/2009

Բուլղարիան հայտարարել է խոզի գրիպի համաճարակի ավարտի մասին

Բուլղարիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում խոզի գրիպի համաճարակի ավարտի մասին:
Հիշեցնենք, որ երկրում նոր` A/H1N1 շտամով գրիպի համաճարակը հայտարարվել էր երկու շաբաթ առաջ:

Ռուսակական լրատվամիջոցների տեղեկացմամբ, առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ որոշման պատճառներից մեկը երկրում գրիպով հիվանդացության դեպքերի կրճատումն է: Ներկայումս 10.000 բնակչից գրիպով հիվանդ է 190-ից պակաս մարդ:

Այդպիսով, հիվանդանոցներում կրկին անցկացվելու են պլանային վիրահատություններ, բացվելու են կանանց կոնսուլտացիոն կետրոնները և մանկական պոլիկլինիկաները, վերականգնվելու նաև պատվաստումների ընթացքը:
Համաճարակի ընթացքում մեկ շաբաթով փակվել էին դպրոցները: Առողջապահության նախարարությունը նաև խորհուրդ էր տվել դադարեցնել մասսայական միջոցառումների անցկացումը:

Նշենք, որ Բուլղարիայում գրիպից մահացել է 23 մարդ: Ներկայումս, առողջապահության նախարարի ներկայացրած տվյալներով, հիվանդանոցներում են գտնվում թոքաբորբով, գրիպով ու նրա բարդություններով հիվանդ ավելի քան 700 մարդ:

Placeholder
Բուլղարիան հայտարարել է խոզի գրիպի համաճարակի ավարտի մասին