Հայաստանում ևս հաջորդ տարի գործազուրկների թիվն աճելու է
Տնտեսություն
14:24 26/11/2009

Հայաստանում ևս հաջորդ տարի գործազուրկների թիվն աճելու է

Ամբողջ աշխարհում ճգնաժամի հետևանքները հուշում են, որ հաջորդ տարի էլ ողջ աշխարհում սպասվում է գործազրկության թվի աճ:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանում էլ 2010թ.-ին սպասվում է գործազրկության մակարդակի աճ:

«Նույնը կլինի նաև Հայաստանում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում, աշխարհի բոլոր երկրներում` բացի Չինաստանից և ԵՄ շատ քիչ թվով երկրներից, այս աճը նկատվեց: Սա բնական է, իսկ վերջինիս դեմ պայքարը` տնտեսության զարգացումն է: Տնտեսության զարգացման համար հարկավոր են գումարներ, այսինքն` գումաների ներկրում տնտեսության իրական հատված, մի բան, որը որ մենք անում ենք: Դրա արդյուքում առաջանում են նոր աշխատատեղեր»:

Վերջում բանախոսը հավելեց, որ հիշյալ ներարկումները կուղղվեն ենթակառուցվածքների ստեղծմանը:
Placeholder
Հայաստանում ևս հաջորդ տարի գործազուրկների թիվն աճելու է