Հանրապետությունում Ա գրիպի նոր դեպքեր չեն գրանցվում
Առողջություն
13:00 27/11/2009

Հանրապետությունում Ա գրիպի նոր դեպքեր չեն գրանցվում

Հանրապետությունում Ա գրիպի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա խոսքերով, ներկայումս հանրապետությունում խոզի գրիպով վարակված հիվանդների թիվը, ընդհանուր առմամբ, 25-ի է հասել:

Նրանից 23-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան բուժումը ստանալուց հետո առողջացել են ու դուրս գրվել, իսկ 2-ը դեռևս շարունակում են բուժումը: Ա. Ասոյանի խոսքով, հիվանդների առողջական վիճակը բավարար է:
Նշենք, որ հիվանդության թվի աճ հանրապետությունում չի գրանցվել նոյեմբերի 24-ից: Իսկ նոյեմբերի 23-ին հանրապետությունում խոզի գրիպի դեպքերը 24-ն էին:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը գրիպի ախտանշաններով տղամարդու մահվան դեպքի վերաբերյալ, Ա. Ասոյանը Panorama.am-ին ասել էր, որ դեռևս հստակ չէ, թե որն է քաղաքացու մահվան իրական պատճառը: Գլխավոր ինֆեկցիոնիստը նշել էր, որ հիվանդը բժշկի էր դիմել հիվանդության 8 կամ 9-րդ օրը և ասել, որ նրա մահվան պատճառը հենց Ա գրիպն է, սխալ կլինի:

Ճիշտ պատճառը պարզելու համար, ըստ Ա. Ասոյանի, հարկավոր է քննություն անցկացնել ու հստակ ախտորոշում տալ: Իսկ բժշկական քննության արդյունքները պատրաստ կլինեն միայն 3 շաբաթից:

Ի դեպ, Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիայից Հայաստանը ստացել է AH1N1 գրիպի առաջին հինգ դեպքերի վերաբերյալ հետազոտության պատասխանները: Լոնդոնից ստացված պատասխանները դրական են եղել, այսինքն հաստատվել է հայաստանյան լաբորատորիայի ախտորոշումը:

Նախորդող նորություններ`

H1N1-ը դեղակայու՞ն է

Բացակայությունների թվի աճի պատճառով Շիրակացի ճեմարանում պարապմունքերը մի քանի օրով դադարեցվել են


Լեհաստանը հրաժարվել է Ա գրիպի դեմ պատվաստումներից



Placeholder
Հանրապետությունում Ա գրիպի նոր դեպքեր չեն գրանցվում