Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
14:47 03/12/2009
Ա գրիպի նոր դեպքեր չեն գրանցվել. ԱՆ-ն սպասում է պատվաստանյութի առաջին խմբաքանակին
Հանրապետությունում A/H1N1-ով` խոզի գրիպով, վարակվածության նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Բացի այդ, նա նշեց, որ այսօրվա դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում Ա գրիպի դեմ բուժվող ոչ մի հիվանդ չկա:
Այս ամենը, ինչպես գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, չի նշանակում, որ հանրապետությունում այլևս հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվի, ավելին` ներկայումս լաբորատորիայում մի քանի հիվանդների անալիզների հետազոտություն է իրականացվում:
Բացի այդ, առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր դեպքերի չգրանցվելու փաստը չի ենթադրում, որ Հայաստանը Ա գրիպի դեմ ԱՀԿ-ից պատվաստանյութ չի ստանա:
«Այն, որ այս օրերին նոր դեպքեր դեռևս չեն գրանցվել, դա բոլորովին էլ չի ենթադրում, որ պատվաստանյութ չենք ստանալու: Ավելին` ներկայումս բանակցություններ են տարվում, որ պատվաստանյութը նշած ժամկետից շուտ ստանանք»,-ասաց Ա. Վանյանը:
Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանը Ա գրիպի դեմ պատվաստանյութ պետք է ստանար հունվարին: Ա. Վանյանը նշեց, որ ներկայում նույնիսկ պարզ չէ, թե առաջին խմբաքանակով ինչ չափաբաժին պատվաստանյութ է ստանալու երկիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից հետո հանրապետությունում խոզի գրիպով վարակավածության նոր դեպքեր չեն գրանցվել:

Placeholder