Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
11:43 07/12/2009
Կրթական հաստատությունները, ամենայն հավանականությամբ, կփակվեն հաջորդ շաբաթվանից
Հանրապետությունում Ա գրիպով` A/H1N1-ով հիվանդների թիվն ավելացել է 5-ով: Ներկայում հանրապետությունում վարակվածների թիվը հասել է 35-ի: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:
Ըստ նրա, նախարարի հրամանով «Տամիֆլյու» դեղամիջոցը բաշխվել է բոլոր պոլիկլինիկաներում` բնակչությանը հարկ եղած դեպքում տրամադրելու համար:
Բացի այդ, Շ. Հունանյանը նշեց, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դպրոցները նշված ժամանակից շուտ փակելու համատեղ առաջարկով դիմել են կառավարությանն և երկրի նախագահին:
Ամենայն հավանականությամբ, ինչպես նշեց նախարարի օգնականը, դպրոցներում դասընթացները կդադարեցվեն հաջորդ շաբաթվա սկզբից:
Հիշեցնենք, որ նախապես, հանրապետւթյան գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը Panorama.am-ին հայտնել էր, հաշվի առնելով այն հանգամանքը, թե գրիպն արագ տեմպերով է տարածվում և հանրակրթական հաստատություններում օր օրի ավելանում են վարակվածների թիվը, հարկավոր է դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը դադարեցնեն աշխատանքները:
«Գրիպը տարածվում է»,-նշել էր Ասոյանը:
Հիշեցնենք նաև, որ խոզի գրիպի հիմնական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, հնարավոր է նաև փսխում և ձիարեա (լուծ): Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվացվել օճառով, օգտագործել շատ հեղուկ, չհամբուրվել, չօգտագործել ուրիշի շրթներկը, բջջային հեռախոսը:
Նախորդող հրապարակում`
Գրիպի հետևանքով «Էրեբունի» ԲԿ-ում 3 մարդ է մահացել. Ըստ տնօրենի, վիճակագրական առումով` իրավիճակը նորմալ է

Placeholder