A H1N1 գրիպով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 40-ի.  համաճարակ հանրապետությունում չկա
Առողջություն
11:52 08/12/2009

A H1N1 գրիպով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 40-ի. համաճարակ հանրապետությունում չկա

Այսօրվա դրությամբ հանրապետությունում A H1N1 տեսակի գրիպով վարակվածների թիվը հասել է 40-ի, սակայն հանրապետությունում տագնապի առիթ չկա, իրավիճակը վերահսկվում է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա հիշեցրեց, որ հանրապետւթյունում կատարվում են վարակի կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Համաճարակ մենք այս պահին հանրապետությունում չունենք»,-վստահեցրեց Հ. Քուշկյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հարկավոր է չշփվել հիվանդների հետ, օրվա ընթացքում լիարժեք սնունդ ընդունել ու 3 լիտր ջուր օգտագործել:

Բացի այդ, խոսելով վերջերս հանրակրթականներում երեխաների շրջանում հիվանդության տարածման մասին, նա նշեց, որ հիվանդության տարածումը կանխելու համար էլ որոշում է կայացվել դեկտեմբերի 8-19-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնել դասընթացները դպրոցներում ու մանկապարտեզներում :

Նախորդող նորություն` Դեկտեմբերի 8-ից մինչև 19-ը հայտարարված է արձակուրդ
Placeholder
A H1N1 գրիպով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 40-ի. համաճարակ հանրապետությունում չկա