Բաբլոյան. A/H1N1-ի դեմ Հայաստանում պատվաստվում են Ֆրանսիայի քաղաքացիները. հետպատվաստումային  բարդություններ չեն առաջացել
Առողջություն
15:12 08/12/2009

Բաբլոյան. A/H1N1-ի դեմ Հայաստանում պատվաստվում են Ֆրանսիայի քաղաքացիները. հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն, այսօր ասուլիսում խոսելով A/H1N1-ի մասին, նշեց, որ այս հիվանդության  կանխարգելումն  իրականացնելու համար անհրաժեշտ չի առանձնահատուկ միջոցառումների իրականացումը:


Ա Բաբլոյանը ասաց, որ Ա գրիպի դեպքում էլ հարկավոր է իրականացնել այն նույն կանխարգելիչ միջոցառումները, ինչն իրականացվում է մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման դեպքում:

«Ես ցանկանում եմ նորից հիշեցնել, որ եթե մարդու մոտ կա հարբուխ, ապա նա պետք է հարգի մյուսների` գործընկերների, համակուրսեցիների կամ համադասարանցինեի առողջ լինելու իրավունքն ու չտարածի հիվանդությունը` չհանդիսանա վարակի աղբյուր»,-ասաց Ա. Բաբլոյանը:

Ըստ բանախոսի, վարակը կարելի է տարածել օդակաթիլային ու շփման տարբերակով: Դրա համար մասնագետը խորհուրդ տվեց հաճախ լվանալ ձեռքերը, ձեռքերով շատ չհպվել աչքերին, քանի վոր վարակը տարածվում է նաև լորձաթաղաթի միջոցով:

Հոծ զանգվածների հետ շփվողները, ըստ Ա. Բաբլոյանի, օրինակ` բուժաշխատողները, պետք է համապատասխան դիմակներ կրեն, որոնցով կարող են և պաշտպանվել, և հիվանդության տարածող չհանդիսանալ:

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն, անդրադառնալով նաև հիվանդության տարածման հետ կապված կրթական հաստատությունների փակմանը, նշեց, որ այս ձևը վարակի տարածման կանխարգելման դասական ձևերից  է:

«Չէի ասի, որ վիճակն այնքան բարդ է, որ դա իրականացվեց. այլ վարակների ու սեզոնային գրիպի ժամանակ դեպքեր ավելի շատ էին լինում, բայց դպրոցները չէին փակվում: Ողղակի վիրուսի այս ենթատիպն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք իրենց պատմությամբ ու կլինիկական արտահայտությամբ այնքան էլ հայտնի չեն, դրա համար էլ ավելի զգուշավորություն ենք ցուցաբերում»,-նշեց նա:


Ա. Բաբլոյանը նաև նշեց, որ Ա գրիպի դեմ պատվաստումները նաշատեսված են ռիսկի խմբերի համար: Վերջոմ նա նաև ավելացրեց, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատվաստումներ է իրականացնում հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին. հետպատվաստումների շրջանում որևէ բարդություն չի առաջացել:
Placeholder
Բաբլոյան. A/H1N1-ի դեմ Հայաստանում պատվաստվում են Ֆրանսիայի քաղաքացիները. հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել