Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչև դեկտեմբերի 19-ը Հանրապետության մանկապարտեզները և կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Նրա հայտնեց,որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը:
Նրա խոքերով, այս մեկ շաբաթվա արձակուրդի պատճառով դպրոցներում ծրագրերի բացթողումներ չի գրանցվի, քանի որ նախատեսված է, որ այս բաց թողած շաբաթը լրացվելու է. այն դպրոցները, որոնք 5- օրյա են, որոշ ժամանակով 6-օրյա, իսկ այն դպրոցները, որոնք 6-օրյա են, ամեն օր մեկ դաս ավել կպարապեն:
Որոշ դպրոցներում հնարավոր է, որ գարնանային արձակուրդը կարճ տրվի: Բաց թողած դասերը լրացնելու համար հարմար տարբերակը պետք է ընտրեն դպրոցների տնօրենները:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը նշեց, որ դպրոցներն և նախադպրոցական հաստատությունները վերաբացվելու են դեկտեմբերի 21-ից և գործելու են մինչև դեկտեմբերի 26-ը:
Դեկտեմբերի 28-ից հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում սկսվելու են ձմեռային արձակուրդները և տևելու են մինչև հունվարի 10-ը :

Placeholder