Թուրքիայում գործազուրկ է 5.2 մլն մարդ
Տնտեսություն
14:55 16/12/2009

Թուրքիայում գործազուրկ է 5.2 մլն մարդ

Այս մասին տեղեկացնում է թուրքական «ԱՆԿԱ» (ANKA) լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ծառայութան (TÜİK) տվյալները: Ուսումնասիրությունների համաձայն` վերջին մեկ տարում Թուրքիայում գործազուրկների թիվն ավելացել է 825 հազարով: Պաշտոնական տեղեկատվությամբ` գործազրկության մակարդակը Թուրքիայում կազմում է 13.4 տոկոս, սակայն իրականում, ըստ հիշյալ գործակալության, այն կազմում է 19.4 տոկոս: Նույն աղբյուրի տվյալներով` գործազուրկների 26.1 տոկոսը կանայք են (2.173 մլն), իսկ 27.9 տոկոսը` տաղամարդիկ (3.114 մլն):
Հիշեցնենք, որ «Աշխատանքի միջազգային կազմակերպության» (ԱՄԿ)-ի օրերս հրապարակած զեկույցում նշվել է, որ Թուրքիան գործազրկության չափազանց լուրջ խնդիր ունեցող երկրներից մեկն է: Ըստ այդ զեկույցի` թուրքական տնտեսության ապաքինումը սկսվելու է 2011 թվականից:
Placeholder
Թուրքիայում գործազուրկ է 5.2 մլն մարդ