Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պատմության թանգարան` դիտելու նոր բացված ցուցադրությունը, որում ներկայացված է ավելի քան 100 տարի առաջ սկիզբ առած և մինչև օրս Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1200 գտածոների բացառիկ մի ընտրանի:
«Այս ցուցադրությունը ներկայացվում է առաջին անգամ, ներկայացված են հին քարե դարի և բրոնզե դարի բոլոր էտապները` համապատասխան գտածոներով»,-ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը :
Ա. Գրիգորյանը հավելեց, որ այս ցուցադրությունը այսուհետ մշտական է լինելու. այն բացառիկ է` բոլոր ներկայացված նմուշները հայտնաբերվել են Հայաստանի տարածքում` մասնավորապես 200-ից ավելի հնագիտական վայրերում: Նա նշեց, որ մինչ ցուցադրությունն այդ գտածոները պահվում էին թանգարանի ֆոնդերում:
Թանգարանի տնօրենի խոսքերով, միչև գարուն կբացվի նոր ցուցադրություն, որը կընդգրկի հայկական մշակույթը միչև 7-րդ դար:
Նա նշեց, որ պատմության թանգարանում ընդհանուր առմամբ պահվում է կես մլն-ից ավելի ցուցանմուշ, դրանց մեջ մտնում են հնագիտական, ազգագրական, փաստաթղթային և այլն նմուշներ:

Placeholder