2009-ին կրթության ու գիտության ոլորտը 2 սթրես է ապրել.Ա. Աշոտյան
Կրթություն, գիտություն
12:56 22/12/2009

2009-ին կրթության ու գիտության ոլորտը 2 սթրես է ապրել.Ա. Աշոտյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ու տարին ամփոփեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Խոսելով տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքների մասին` Աշոտյանը կարևորեց այն, որ նախարարությունը 2009 թվականին գրեթե անփոփոխ իրականացրել է այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են եղել տարեսկզբին:

«Այս տարի ոլորտն իր վրա զգացել է երկու սթրես: Առաջինը, որ պետք է առանձնացնեմ, տնտեսական ճգնաժամն էր, իսկ երկրորդը` նախարարի փոփոխության խնդիրը»,-ասաց Ա. Աշոտյանը:

Չնայած այս երկու խմդիրներին` նախարարը նշեց, որ համակարգում արդյունավետ բարեփոխումներ են իրականացվել: Ա. Աշոտյանը նկատեց, որ նախարարությունը միշտ բաց է եղել լրագրողների ու հասարակության առաջ իր իրականացրած ծրագրերով:

Նշենք, որ այս տարի կրթության ու գիտության նախարարության պաշտոնակայն կայքէջը` բոլոր նախարարությունների կայքէջերի շարքում, իր այցելուների քանակով հայտնվել է լավագույն եռյակում:
Placeholder
2009-ին կրթության ու գիտության ոլորտը 2 սթրես է ապրել.Ա. Աշոտյան