Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուրանի պահուստներով ռուսական ատոմային արդյունաբերությունը վստահաբար գրավում է աշխարհում երկրորդ տեղը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, տեղեկացնում է «ԴՆԻ.ռուն»:
«Մենք բնական ուրանի արտահանման լավ ցուցանիշներ ունենք,- հայտնել է պետական կորպորացիայի ղեկավարը: Մենք մեծացրել ենք պահուստների ծավալը վերջին տարիներին 5 անգամից ավելի և գրանցել 25%-ով արդյունահանման ծավալների աճ»:
Կիրիենկոյի խոսքերով, շնորհիվ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որի արդյունքում ուրան արտահանող ընկերությունների գները մի փոքր անկում են ապրել, Ռուսաստանը արտասահմանում կարողացել է «բավական լավ գներով ակտիվներ գնել»:
«Այդ պատճառով էլ այսօրվա դրությամբ ռուսական ատոմային արդյունաբերության ճյուղը պահուստների ծավալով դուրս է եկել աշխարհում երկրորդ տեղ: Այսինքն մենք բավական քանակությամբ ուրանի պահուստներ ունենք
Բացի այդ, այժմ երկրում կառուցում ենք միանգամից 9 էներգաբլոկ, ավարտված է Չինաստանում ռեակտորների շինարարությունը»:
Կիրիենկոն հաղորդել է նաև, որ Ռուսաստանը կարողացել է դուրս գալ համաշխարհային ատոմային շուկաներ` առաջին հերթին ԱՄՆ:

Placeholder