ՖԻԴԵ-ն ընդունեց ՀՇՖ-ի և Արոնյանի առաջարկը
Սպորտ
11:31 01/02/2010

ՖԻԴԵ-ն ընդունեց ՀՇՖ-ի և Արոնյանի առաջարկը

Ինչպես հայտնի է, Լևոն Արոնյանն արդեն նվաճել է ՖԻԴԵ-ի «Գրան պրին»` անկախ մրցաշարի վերջին` 6-րդ փուլի արդյունքներից: Նկատի ունենալով այդ հանգամանքը` Արոնյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիան դիմել են ՖԻԴԵ-ին` առաջարկով, որ հայ գրոսմայստերը չմասնակցի Աստրախանում 2010 թ. մայիսին տեղի ունենալիք 6-րդ փուլին: ՖԻԴԵ-ն տվել է իր համաձայնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Լևոն Արոնյանն այժմ կարող է կենտրոնանալ այլ խոշոր մրցաշարերին նախապատրաստության և մասնակցության վրա:
Placeholder
ՖԻԴԵ-ն ընդունեց ՀՇՖ-ի և Արոնյանի առաջարկը