Ճգնաժամի արդյունքում շահե՞ց ինտերնետ գովազդը
Տնտեսություն
10:17 06/02/2010

Ճգնաժամի արդյունքում շահե՞ց ինտերնետ գովազդը

Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ճգնաժամը այլընտրանքային գովազդների զարգացման համար խթան հանդիսացավ: Պատճառն այն է, որ գովազդային բյուջեներն առաջինն էին, որ ընկան ընկերությունների ծախսերի կրճատման թիրախում, արդյունքում գովազդատուները սկսեցին փնտրել ավելի մատչելի և թիրախային գովազդային կրիչներ: Այսպես,ավելի խթանվեց ինտերնետ գովազդը: Նույնը կատարվեց նաև Հայաստանում:

«Եթե մինչև այժմ ընկերություններն իրենց գովազդային բյուջեների միայն 5%-ն էին ուղղում ինտերնետ գովազդին, ապա այդ թիվը ներկայումս անհամեմատ աճ է արձանագրել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, նկատեց SP մարքետինգային լուծումներով զբաղվող ընկերության տնօրեն Հայկուհի Տակսիլդարյանը: 

 Նա  նաև հավելեց , որ ներկայումս կան ընկերություններ, որոնք ընդհանրապես անցել են միայն ինտերնետ գովազդին: Այս միտումն ավելի վառ է արտահայտվել հատկապես Ռուսաստանում, որտեղ բնականաբար ինտերնետից օգտվողների թիվը մեծ է:
Placeholder
Ճգնաժամի արդյունքում շահե՞ց ինտերնետ գովազդը