Գ. Մինասյան. ««Վերին Լարս» անցակետի բացումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն է»
Քաղաքական
15:08 02/03/2010

Գ. Մինասյան. ««Վերին Լարս» անցակետի բացումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն է»

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները բավականին լարված են: Եվ չնայած այդ հանգամանքին, արդեն տևական ժամանակ է` Հայաստանը որոշակի քայլեր էր գործադրում, որպեսզի «Վերին Լարս» անցակետը բացվեր: Եվ մենք կարողացանք հասնել նրան, որ այդ ճանապարհը բացվեց: Ես համարում եմ, որ դա մեր արտաքին քաղաքականության հաղթանակն է»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:


Անդրադառնալով անցակետի բացման տնտեսական նշանակությանը` պատգամավորն ասել է, որ ճանապարհի բացումը հնարավորություն կտա ավելի ընդլայնել հայկական ապրանքների արտահանումը դեպի Վրաստան:

Գ. Մինասյանը համաձայնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի` նախօրեին արած այն հայտարարությանը, որ «Վերին Լարսի» անցակետի վերաբացման արդյունքում արտահանվող ապրանքների վրա կատարվող ծախսերը կկրճատվեն 20-25%-ով: «Ես կարծում եմ, որ սա լրացուցիչ խթան կդառնա մեր արտահանման պոտենցիալի իրացման համար»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:
 

Placeholder
Գ. Մինասյան. ««Վերին Լարս» անցակետի բացումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն է»