Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ` ռուսական գազի գնի համար: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, նա նոր պայմանագիրը նպատակ ունի կնքել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Կիև կատարելիք այցի ժամանակ:
Այս մասին Յանուկովիչը հայտարարել է երկուշաբթի օրը, Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Բացի այդ, Յանուկովիչը նաև մտադիր է կարգավորել պետական սահմանի ու օդանավաշինության ոլորտում համագործակցության հարցերը: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է օգնել Ուկրաինային` ատոմային երեք բլոկ կառուցելու հարցում: