Ընդհատված է ռուսական գազի մատակարարումը Հայաստան
Տնտեսություն
11:13 29/04/2010

Ընդհատված է ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Վրաստանի բարձրադիր Կազբեկ շրջանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ընդհատվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան: «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է գազի և նավթի կորպորացիայի ղեկավարը: Գազի մատակարարման դադարեցման վերաբերյալ տեղեկություններ «Հայռուսգազարդ» ընկերությունից խոստացան տրամադրել ավելի ուշ:

Աղբյուրի տեղեկացմամբ, դեպքի վայրում արդեն աշխատում են վերանորոգող խմբեր: Թբիլիսիից այդ շրջան են ուղարկվել լրացուցիչ տեխնիկա ու մասնագետներ՝ աշխատանքներն արագ ավարտելու, սողանքի հետևանքները վերացնելու և գազամուղի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար:

Ինչպես հայտնել է կորպորացիայի ներկայացուցիչը, գազամուղի վերականգնման աշխատանքները կտևեն 2-3 օր: Նրանք նշել են, որ Կազբեկի շրջանում տեղի ունեցած սողանքն ու գազատարի այդ հատվածի վնասվելը Հայաստանի ու Վրաստանի գազամատակարարման համար խնդիրներ չեն առաջացրել, քանի որ Հայաստանում կա պահեստ, որտեղ առկա պաշարները կբավականացնեն մեկ ամիս, իսկ վերջին երեք տարիներին Վրաստանը գազմատակարարումն ամբողջությամբ իրականացնում է Վրաստանից ներկրված գազի հաշվին:

 

Placeholder
Ընդհատված է ռուսական գազի մատակարարումը Հայաստան