«Nokia»-ի և «Apple»-ի մրցակցությունը կշարունակվի դատարանում
Քաղաքական
16:00 11/05/2010

«Nokia»-ի և «Apple»-ի մրցակցությունը կշարունակվի դատարանում

Ֆիննական «Nokia » կոնցեռնը դատական հայց է ներկայացրել «Apple» ընկերության դեմ: Այս մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը: Հայցում նշվում է, որ «Apple iPhone» և «iPad 3G» մոդելների ստեղծման ժամանակ ներգրավվել են «Nokia»-ի 5 արտոնագրված մշակումներ:

«Apple» ընկերությունը iPad (սարք ինտերներտով աշխատելու համար) սարքերի վաճառքը սկսել է 2010 թվականի ապրիլի 3-ից և կորպորացիայի տվյալներով, մայիսի 5-ի դրությամբ արդեն վաճառվել է 1 միլիոն սարք:

Նկատենք, որ «Nokia»-ն 2009 թվականի դեկտեմբերին բողոք էր ուղարկել ԱՄՆ միջազգային առևտրային կազմակերպություն (United States International Trade Commission (ITC), որով «Apple»-ը մեղադրվում էր «Nokia»-ի հեղիանակային իրավունքի խախտման մեջ: 2009թ. դեկտեմբերին էլ  «Nokia»-ն հայց էր ներկայացրել «Apple»-ի դեմ` տասը արտոնագրերի խախտման համար: «Apple»-ն էլ` իր հերթին,  փոխադարձ մեղադրական հայցով էր հանդես եկել «Nokia»-ի դեմ` երեք տասնյակ արտոնագրեր խախտելու պատճառով:

Placeholder
«Nokia»-ի և «Apple»-ի մրցակցությունը կշարունակվի դատարանում