2011 թ-ին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների  ինտերնետ ցանցին
Կրթություն, գիտություն
14:29 21/05/2010

2011 թ-ին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին

2011 թ.-ի հունվարին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների   ինտերնետ ցանցին, որին արդեն միացած են 644-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը:

Ներկայումս ավարտվել և ամփոփվել է գնման մրցույթի առաջին փուլը:

«Խնդիրն այն է, որ մենք արդեն ունենք 47 մարզային հանգույցներ, որոնցից ինտերնետ կապը հաղորդվում է դպրոցներին, դրանք միանում են մեզ մոտ` կենտրոնում»,- հստակեցրեց Ա. Գրիգորյանը:

300 նոր դպրոցների մուտքն այս ցանց ապահովելու համար, կօգագործեն առկա ենթակառուցվածքները: Մրցույթի երկրորդ փուլը կավարտվի մայիսի 26-ին: Այնուհետև կսկսվեն կառուցման աշխատանքերը, իսկ դպրոցները փորձնականորեն արդեն այս տարեվերջին կմիանան ցանցին: Փորձնական ժամանակաշրջանը հաջողությամբ ավարտելուց հետո` 2011 թ.-ին, ցանցն ամբողջովին կհամալրվի, հավաստեց Ա. Գրիգորյանը:

Placeholder
2011 թ-ին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին