Կարել Դե Գուխտի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը քննարկել է ազատ առևտրի պայմանագրի կնքման վերաբերյալ հարցեր
Քաղաքական
16:51 26/05/2010

Կարել Դե Գուխտի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը քննարկել է ազատ առևտրի պայմանագրի կնքման վերաբերյալ հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին:
Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, քննարկվել են Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առևտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաև հետևողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:

«Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ և ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

 

Placeholder
Կարել Դե Գուխտի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը քննարկել է ազատ առևտրի պայմանագրի կնքման վերաբերյալ հարցեր